Երևանը մինչև չռմբակոծվի, էս ազգը դժվար թե հասկանա պահի օրհասական լինելը: Կամ մինչև ադրբեջանցիք մի քանի տասնյակ հայի չսպանեն Երևանի կենտրոնում, էլի չեն հասկանա, թե ինչ վիճակա Արցախում, սահմանին... Սրճարաններում ամենօրյա ռեժիմով կյանքը վայելող մարդիկ տեղյա՞կ են, թե ի՞նչ է կատարվում երկրում: Կլինեն նաև տեղյակներ` ու՞, երջանի՞կ եք:
Նիկոլն ասում է, որ Զանգեզուրի միջանցք չի կարող լինել, որ դա կարմիր գիծ է, իսկ Թուրքիայից միանգամից հակադարձել են, որ առաջիկա ամիսներին սկսվելու է Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները: Ճիշտն ասեք ու՞մ եք հավատում` Նիկոլին, թե՞ թուրքերին: Այ հետույքայինն էս ա, որ Նիկոլին չէ, որովհետև ստի ու կեղծիքի «աստվածն» ա էդ թշնամին: Փաստերն էնքան աղաղակող են...
Կարմիր գծերից է խոսում մի անբարոյական, ով հայերի կարմիր գծերից մեկը` Արցախը, հանձնել է թշնամուն: Ու չզարմանաք, որ մի օր Զանգեզուրի միջանցքն էլ վերահսկի օրինակ ռուսական ԱԴԾ-ն (ФСБ) կամ ասենք թուրքական սահմանային զորքերը, կամ երկուստեք:
Ի դեպ, «Խաղաղության պայմանագրի» հետ կապված հայկական կողմի առաջարկներին պատասխանել են Ադրբեջանից: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, նրանք ետ են ուղարկել փաթեթն ու ասել, որ պետք է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ դրույթ ավելանա: Խոսքն այն մասին է, որ ադրբեջանցիները վերադառնան Երևան ու բնակություն հաստատեն: Ի դեպ, հայկական կողմի առաջարկությունների մեջ է եղել նաև ադրբեջանցիների հետ երեք անցակետ ստեղծել:
Ի դեպ 2021թ. սեպտեմբերյան դիրքային մարտերից հետո հայ զիվորի դի կա, որ մինչ օրս դուրս չի բերվել, իսկ եթե զոհվածը լիներ ձեր տան անդամը՞... Անուշ ձեր սուրճը:
Տիգրան Վարդանյան
0Comments