ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքը ամբողջապես պարալիզացված է: Արժանապատիվ հայը մերժում է դավաճանին: Արժանապատիվ ոստիկանը հենց էս պահին հրաժարվում է կատարել դավաճանի հրահանգը:
Այն ոստիկանները, որ դեռ ենթարկվում են հայրենիք հանձնողին` վաղը չեն ներվելու:
Եւ եթե ճիշտ են լուրերը, որ այս պահին շտապօգության մեքենաներով եւս ոստիկաններ են տեղափոխվում, ապա դատվելու է նաեւ քաղաքապետը։
Հհ-ում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին՝ շտապօգության մեքենաներով հենց այս պահին ոստիկաններ են տեղափոխվում՝ քաղաքացիական օրինական անհնազանդության ակցիաները ճնշելու համար»։
0Comments