Ռուսաստանում հնչում է տեսակետ պաշտոնական մակարդակով, որ Հայաստանն ինքն է հրաժարվել Արցախից` ճանաչելով Ադրբեջանի մաս և այդ դեպքում մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին մեղմ ասած անընդունելի է:
«Դա աճպարարություն ա: Այսինքն այն, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն ենք ստորագրել, դա հեչ, այն, որ մենք 1991-ից սկսած, Ալմաթիի հռչակագրից սկսած, որտեղ Ռուսաստանը նույնպես անդամ է, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, դա էսօր հաշիվ դառա՞վ: Ո՞ւմ են իրանք ուզում էշի տեղ դնել: Եթե իրենք իրենց շրջապատին, ապա դա ստացվելու է ամենայն հավանականությամբ, իսկ հայ ժողովրդին չի կարելի փորձել խաբել, կամ համարել, որ հայ ժողովուրդը դա չի հասկանում:
Ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր Պուտինի ստորագրությամբ, որտեղ գրված է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ադրբեջանը, արհամարհելով ռուսական կողմին, բազմիցս քայլեր է արել ՌԴ խաղաղապահ զորքերի նկատմամբ: Բազմիցս` արհամարհելով` սկսած Լաչինի միջանցքը տեղափոխելով, վերջացրած տարբեր դեպքերով, որոնք տեղի են ունեցել: Եթե այդքան Ռուսաստանը պահանջատեր է, ես կարծում եմ՝ ԱԳՆ ներկայացուցիչները թող համարձակություն ունենան, հլը մի հատ ադրբեջանցի գործընկերներին պատասխանեն, եթե իրոք իրենց հետ չեն համագործակցում, որը ես չեմ բացառում»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Նա հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Պուտինը բառացի հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները միջազգային իրավունքի առումով եղել են, կան և կլինեն Ադրբեջանի տարածքը:
Թող մեր գործընկերները հասկանան, որ գուցե կարող են իրենց ժողովրդին ինչ-որ ժամանակ պրոպագանդայով խաբել, բայց մեր ժողովրդին իրենք չեն կարողանալու խաբել:
Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում: Ու ասում են՝ գիտեք, դուք էնտեղ մի տեղ ոնց-որ բանավոր ասել եք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար մենք չենք կարողանում ոչ մի բան անել:
Այո, Ռուսաստանն իր անգործությամբ բլոկադայի մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը: Եթե իրենց երկրի շահերին պետք է լինում, իրենք նույնիսկ այնտեղ, որ ընդհանրապես դեսպանատուն էլ չկա, իրենք կարող են իրենց գործողություններն անել: Թող ազնիվ լինեն, ասեն՝ չենք կարողանում, չունենք այդ ուժը: Իրենց կարծիքը իրենց իմպերիայի մասին, իրենց վատություն է անում այսօր»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
0Comments