Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ. 2 ժամից ավելի է, ինչ գրասենյակը շրջափակված է:
«ԱրմԼուր»-ի թղթակիցը հայտնում է, որ ԿԽՄԿ աշխատակիցներն ու ղեկավար Թիերի Ռիբոն չեն կարողանում դուրս գալ գրասենյակից և գնալ տուն:
Նրանք կոմիտեից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար, ինչպես նաև ապահովել հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ:
Ակցիայի մասնակիցները հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց և պահանջել ԿԽՄԿ-ից իրենց առաքելության կատարում:
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments