Ռուբլու փոխարժեքը շարունակում է սրընթաց անկումը

Մանրամասներ

Դոլարի փոխարժեքը նախորդ տարվա մարտի 25-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 98 ռուբլին։

Մոսկվայի բորսայի տվյալներով, տեղական  ժամանակով ժամը 16:33-ի դրությամբ դոլարի փոխարժեքն աճել է 0,97 ռուբլով կամ 1%-ով՝ հասնելով 98,07 ռուբլու։  

ՌԲԿ-ի տվյալների համաձայն, 2022 թվականի մարտի 25-ից դոլարը 98 ռուբլուց բարձր չի վաճառվել: