Զեյնալյանը կայցելի հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին

Արդարադատության նախարարությունը հորդորում է դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին դադարեցնել հացադուլը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018 թվականի մայիսից պարբերաբար այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ և դրանց շրջանակում հանդիպում իր հետ հանդիպման ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալներին:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարվող հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաև ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին:

Արդարադատության նախարարությունը հորդորում է դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին դադարեցնել հացադուլը: