Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթն այսպես վերնագրեց՝ «Ջրամբարների, քաղաքացիների ու Էդմոն Մարուքյանի մասին»։
Նա նշեց, որ կառավարության ծրագրում գրված է, որ նախատեսում են կառուցել ջրամբարներ. «Ո՞ւր են ձեր թվերը, հարցնում են մեր գործընկերները: Այս հարցերի պատասխանը կառավարության ծրագրում, այո, չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են։ Մեր պլանը մեկն է եղել՝ քաղաքացու հավատի, գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն ու քաղաքացու հաղթանակ։ Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց քաղաքացու հաղթանակը։
Հեղափոխությունից հետո շատ դժվար է լինել ընդդիմություն, համաձայն եմ, բայց տասնապատիկ անգամ ավելի դժվար է լինել իշխանություն, հարյուրապատիկ անգամ դժվար է լինել քաղաքացի։ Շատ ճիշտ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ կառավարության ծրագիրը կարող է իրականանալ միայն մի դեպքում՝ եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը»։
Միրզոյանը ելույթն այսպես եզրափակեց. «Սիրում ենք մենք իրար, սիրում ենք մենք մեր հայրենիքը ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ջրամբարները կառուցվեն»։
«Իմ քայլը» Խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ այս օրերի քննարկումները եղան միայն հետևյալ հարցերի շուրջ՝ ծրագերի հեղափոխակա՞ն է, թե՞ հակահեղափոխական, զգուշավոր է, թե չէ, համարձակ է, թե ոչ։
«Իդելական ծրագրեր չեն լինում։ Այն առաջարկը, որ ԲՀԿ կողմից հնչեց, որ ըստ տարիների ներկայացվեր թիրախային ցուցանիշներ ներկայացվեր, ես այդ պիսի ծրագիր ճեմ տեսել խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ կառավարություն այդպիսի ծրագիր կներկայացնի»,- նշեց Թունյանը։
Աղբյուր` Panorama.am
0Comments