Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման․ Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ․ Տիգրան Պետրոսյան

Մանրամասներ

Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման․ Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ

 

Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նա մանրամասնեց, որ օգոստոսի 1-ին Բրատիսլավաայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը 2 օր առաջ առանց պատճառաբանությամբ հրաժարվել է ներկայանալ հանդիպմանը։

«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինի որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ են քննարկել։ Ուզում են անդրադառնալ Մոսկվայի պահվածիքն։

Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած արցախցիներին առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակն է հենց մեր աչքի առջև։ Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը։

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին,  դրանք  ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։

 Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: