Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Սպիտակ տանը հյուրընկալել է Կոլումբիայի ղեկավար Իվան Դուկեին ու նրա տիկնոջը՝ Մարիա Ջուլիանա Ռուիզ Սանդովալին:
Daily Mail-ի փոխանցմամբ, 48-ամյա տիկին Թրամփը հանդիպմանը ներկայացել է իրեն բնորոշ էլեգանտությամբ՝ հատուկ այս առիթով ընտրելով նուրբ վարդագույն Fendi վերարկու:
Նշվում է համատեղ լուսանկարից հետո նախագահներն ու նրանց տիկնայք առանձնացել են:
Մասնավորապես՝ Մելանյա Թրամփը կոլումբացի հյուրի հետ լանչի սեղանի շուրջ քննարկել է հակաափիոնային պայքարն ու իր նախաձեռնած «Եղիր լավագույնը» արշավը, որի նպատակն ամերիկյան դպրոցներում երեխաների ու դեռահասների նկատմամբ «բուլլինգի» (ստորացում, ծաղր) պայքարն է:
Երկու երկրների առաջին տիկինները քննարկել են՝ ինչպես է ափիոնային ճգնաժամն ամբողջ աշխարհում ազդում երեխաների ու երիտասարդ մայրերի վրա:
0Comments