Շիրակի մարզի Հայկասարի բնակիչ 11-ամյա Դավիթը օգնության կարիք ունի

Մանրամասներ

Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 11–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, երեխան չի խոսում, չի քայլում եւ տեսողությունն է վնասված. երեխային թերապիաներ են անհրաժեշտ։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը պատմեց, որ երեխային նշանակել են թերապիաներ:

Նարինեն դպրոցում հավաքարար է աշխատում, ամուսինն էլ, չնայած առողջական խնդիրներին, գյուղում հովիվ է աշխատում: Երեխայի թոշակը`39000 դրամ է դարձել հունվարից  նույնիսկ նրա դեղերին չի բավարարում:

«Քանի որ տանը փոքր երեխա էլ ունեմ, չեմ կարողանում Դավիթին տանել թերապիաների, երբ գումար է լինում բժշկին տուն ենք կանչում, ամեն այցը դարցել է 5000  դրամ է: Մենք գումարի խնդիր ունենք, չենք կարողանում ամեն անգամ բժշկին տուն կանչել, դա է մեր խնդիրը: Թերապիաները բավական լավ արդյունք են տվել` երեխան ահագին  հանգիստ է հիմա»,-ասաց Նարինեն:

Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք  կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։

ՎՏԲ բանկ AMD. 16011011793603

USD. 16011011793604

 EUR. 16011011793605

RUR. 16011011793606

IDRAM -ID 289031359

ARDSHIN BANK -2470050687850000.

Telcell wallet 98303965

Easy wallet id 6215363

Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան: