Կաշառք առաջարկել են, բայց մերժել եմ. Ջանջուղազյան

Դժվարը առաջին մի քանի ամիսն է, եթե կարողացար մերժել, էլ չեն առաջարկում

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ անկեղծացավ՝ նշելով, որ  իր աշխատանքի ընթացքում իրեն կաշատք առաջարկել են, սակայն նա հրաժարվել է:

«Որքան էլ զարմանալի է, բայց պետք է ասեմ՝ այո, առաջարկել են: Համաձայնվել եմ թե ոչ, չէ, չեմ համաձայնել: Բայց ոչ թե առաջարկ է եղել, այլ ակնարկ է եղել, հետեւաբար, դա չէր կարող իրավաբանական հետեւանք ունենալ»,-ասաց նա:

Ջանջուղազյանը նշեց, որ դժվարը առաջին մի քանի ամիսն է, եթե կարողացար մերժել, էլ չեն առաջարկում: Նա չհստակեցրեց, թե կաշառքի առաջարկը արվել է նախորդ իշխանության ժամանակ, թե ներկա: