Մակրոնը չի մեկնի Գերմանիա Ֆրանսիայում անկայունության պատճառով

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մեկնի Գերմանիա, ինչպես նախատեսված էր։

Այս մասին գրել է BFMTV-ն։

Գերմանիա այցը չեղարկելու պատճառը երկրում ստեղծված անկայուն վիճակն է։

Այցը նախատեսված էր կիրակի երեկոյան, տևելու էր մինչև երեքշաբթի:

Հունիսի 27-ի առավոտյան Նանտերում ոստիկանը կրակել և սպանել էր 17-ամյա ալժիրցու, որը հրաժարվել էր կատարել ոստիկանության հրամանները։

Նահելը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ր Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել էր դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Հունիսի 27-ի երեկոյան բողոքի ցույց է տեղի ունեցել Նանտերում տեղի ոստիկանության շենքի դիմաց։ Այնուհետև ցուցարարները բախվել են ոստիկանների հետ։

Անկարգությունները տարածվել են Փարիզի այլ արվարձաններում։