Ոսկու արժեքը շարունակում է իջնել

Մանրամասներ

Ոսկու արժեքը ուրբաթ առավոտյան թեթեւակի իջնում է, մինչ թրեյդերները գնահատում են ԱՄՆ վիճակագրությունը, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 1 դոլարով կամ 0,05 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 916,95 դոլար։

Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 0,3 տոկոսով՝ մեկ ունցիան 22,637 դոլար։