Ես ուզում եմ, որ ինձ առաջին հերթին հիշեն որպես լավ մարդ, և ոչ թե պարզապես մարզիկ․ Մեսսի

Մանրամասներ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ֆուտբոլում իր ժառանգության մասին. Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:

«Ինչ էլ որ պատահի քո ճանապարհին, դու միշտ պետք է փորձես, և ես հուսով եմ, որ սա ոչ այնքան հիշողություն կդառնա, որքան ուղերձ նոր սերնդին, որն այդքան ուշադիր հետևում է ինձ, անհանգստանում է ինձ համար, պաշտպանում է ինձ: Ես ուզում եմ, որ ինձ առաջին հերթին հիշեն որպես սովորական մարդ, լավ մարդ, և ոչ թե պարզապես մարզիկ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։

Մեսսին ՊՍԺ-ում խաղացել է 2021-ից 2023 թվականներին։ Փարիզցիների հետ հարձակվողը երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

35-ամյա արգենտինացին այս ամառ հայտարարել էր, որ կմիանա «Ինտեր Մայամիին» անվճար տրանսֆերով: