«Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան». փաստաբան

Մանրամասներ

«Պարոն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար:

Որպես ձերբակալման հիմք է նշված, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները. ինչո՞վ է խախտել, նշված չէ:

Քննիչին էդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ՔԿ շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալմանն ու ՔԿ-ի հաղորդագրությանը: