ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը համաձայն չէ այն քննադատության հետ, որ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը բազմավեկտոր չէ:
«Եթե նայեք ծրագիրը հստակ կերեւա, որ կան մի շարք կարեւորագույն ուղղություններ, որոնք առաջնահերթություն են եւ այդ առաջնահերթությունները տարբեր են եւ ներկայացնում են տարբեր վեկտորներ։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ նշած չէ, ես չեմ կարծում, որ Կառավարության ծրագիրը, հատկապես արտաքին քաղաքականության մասը պետք է շատ դետալային լինի։ Այս առումով ծրագիրը պետք է ներկայացնի հիմնական ուղղությունները եւ հիմնական շեշտադրումները, ինչն էլ արված է»,– ասաց նա։
Ռուբինյանը հավելեց, որ ինքը դրական է գնահատում Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը։
0Comments