Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել՝ ուսումնասիրելու ադրբեջանա-իրանական հարաբերությունների և Իրանի տարածաշրջանային շահերի վերաբերյալ հասարակական կարծիքը, «Հրապարակի» փոխանցմամբ՝ հայտնում է APA-ն։
Հարցվածների 76,8%-ը նշել է, որ Իրանը տարածաշրջանում պաշտպանում է Հայաստանի շահերը, այսինքն՝ փորձում է իրացնել իր տարածաշրջանային շահերը Հայաստանի միջոցով։
Հարցման մասնակիցների 5,5%-ը նշել է, որ Իրանը չեզոք դիրք է գրավում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, և հարցվածների միայն 3,4%-ն է ասել, որ Ադրբեջանի շահերն Իրանի համար առաջնահերթություն են։
Պատասխանելով «Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոն պետք է հաշվի առնի Ադրբեջանը Իրանի հետ հարաբերություններում» հարցին, հարցվածների 35,7%-ն ասել է, որ Իրանի հետ հարաբերություններում Ադրբեջանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ այս երկիրը աջակցում է Հայաստանին։
Հարցվածների մեծամասնությունը (76,8%) ընդգծել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի շահերը տարածաշրջանում, 29,7%-ը նշել է, որ Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններում պետք է հաշվի առնել պատմական արմատները և բարիդրացիական հարաբերությունները։
«Ձեր կարծիքով՝ Ադրբեջանն Իրանի հետ հարաբերություններում ամենաշատը ո՞ր գործոնը պետք է հաշվի առնի» հարցին ի պատասխան՝ մասնակիցների 1,6%-ը նշել է, որ Իրանը պատժամիջոցների տակ գտնվող մեկուսացված երկիր է աշխարհում, իսկ 7,0%-ը նշել է այլ գործոններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/503c0682332b28cc7715c84b83205d3c
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
0Comments