Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
ԱԻՆ հիդրոնետ ծառայության կանխատեսումներով, օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 9-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +7-+9 աստիճան տաքություն։ Այն կպահպանվի հաջորդ երկու օրերին։
Փետրվարի 12-ին և 13-ին Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +11-ի։
0Comments