Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Նախկին պատգամավորն այս պահին հետազոտություն է անցնում

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

«Մանվել Գրիգորյանն այս պահին հետազոտություն է անցնում»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։