Շվեյցարական RTS. Հայաստանի վարչապետը պետք է զգույշ լինի` չխաթարելու հավասարակշռությունը

Նիկոլ Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել պահպանել հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի

«Արմենպրես»-ը հրապարակել է շվեյցարական RTS ռադիոկայանի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Դավոսի տնտեսական համաժողովում:

Հարցազրույցում անցնում է այն թելը, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել պահպանել հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև՝ «հեղափոխելով իր երկրի տնտեսությունը»։

«...Բայց նախկին խորհրդային Հայաստանի համար` տեղակայված Արևելքի ու Արևմուտքի միջև, ինչպե՞ս զարգացնել քաղաքական և տնտեսական կապերը Եվրոպայի հետ` առանց վիրավորելու կարևոր դաշնակից Ռուսաստանին: Թվում է հավասարակշռության հարց է:

«Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարևոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաև ԵՄ-ի հետ, և դա անհամատեղելի չէ:

Մեր կապերը Ռուսաստանի հետ կարևոր են տնտեսական և անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել մեր քաղաքական, իրավական համակարգը և զարգացնել մեր հասարակությունը, այն դարձնել ավելի մրցունակ»:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը պետք է զգույշ լինի` չխաթարելու հավասարակշռությունը: Օրինակ` հարց չկա ՆԱՏՕ-ին միանալու:

«Մենք չենք նախատեսում միանալ այդ կազմակերպությանը: Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես խաղաղապահ առաքելությունների համար Կոսովոյում, Աֆղանստանում, շուտով` Լիբանանում: Այս համագործակցությունները կշարունակվեն և ավելի կզարգանան, որովհետև մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը»:...

Ավելի մանրամասն կարդացեք՝ «Արմենպրես»-ում։