Նախկինները նոր քաղաքական ուժ են ստեղծում՝ ֆեյսբուքյան ակտիվի հենքի վրա

Նշված ուժը տանելու է այլ գիծ, եւ ավելի կոշտ քաղաքական հռետորաբանությամբ է աչքի ընկնելու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեւում է՝ նախկին իշխանությունները որոշել են ՀՀ քաղաքական դաշտում տարբեր ռակուրսներով պրոյեկտվել: Ըստ մեր տեղեկությունների՝ դրա դրսեւորումներից մեկը կլինի ՖԲ–ում ակտիվ, ներկայումս ընդդիմադիր հատվածում որոշակի լուրջ մոբիլիզացիա ունեցող ներկայացուցիչների շուրջ կայուն քաղաքական թիմ ձեւավորելը:

Նշված ուժը տանելու է այլ գիծ, եւ ավելի կոշտ քաղաքական հռետորաբանությամբ է աչքի ընկնելու՝ ավելի արմատական դիրքերից հանդես գալով, ինչպես նաեւ երբեմն, «ձեռքի հետ» քննադատելով ՀՀ նախկին իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում