Անվանել ոստիկանապետին լակոտ և մնալ անպատիժ՝ նշանակում է, որ ոստիկանությունը լիարժեք չի վերահսկում իրավիճակը

Սա այսօրվանից միայն ոստիկանության խնդիրը չէ, այլ ուղղակի վերաբերվում է բոլորիս

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքի էջում գրում է

«Կան իրավիճակներ, որոնցից հետո հասկանալի է դառնում, որ ինչ որ մի կարեւորագույն բան պետությունում չի աշխատում։ Անվանել ոստիկանապետին լակոտ եւ մնալ անպատիժ, դա պարզապես նշանակում է տալ ազդակ բոլորին, որ այլեւս երկրում ոստիկանությունը լիարժեք չի վերահսկում իրավիճակը։

Սակայն ինչու եմ զարմանում... հիշում եք, թե ինչպես մարմանվաճառ-համասեռամոլների մի խումբ, ուղղակի ծեծի էին ենթարկել ոստիկաններին հենց ոստիկանության բաժանմունքում եւ ահա ոստիկանության «տոլեռանտ հանդուրժողականության» դրսեւորումը դեպի բացահայտ այլանդակություն բերեց նրան, որ արդեն այսօր փաստացի կարելի է վիրավորել պետության յուրաքանչյուր ներկայացուցչին եւ մնալ անպատիժ։

Հ. Գ Սա այսօրվանից միայն ոստիկանության խնդիրը չէ, այլ ուղղակի վերաբերվում է բոլորիս»: