Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարող է բաց թողնել ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուրն այս շաբաթվա վերջում ԱՄՆ-ից կվերադառնա Հայաստան: Վերջնականը բժիշկները կասեն, թե ինչ աստիճանի ծանրաբեռնվածությամբ Ալեքսանյանը պետք է շարունակի մարզումները: Հաստատ է այն, որ Արթուրը մեծ ձգտում ունի լավ նախապատրաստվելու առաջիկա մրցաշարերին»,-շեշտեց մարզիչը: Ջուլֆալակյանը հավանական է համարում, որ Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:
Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կանցկացվի ապրիլի 8-14-ը, իսկ աշխարհի առաջնությունը` սեպտեմբերի 14-22 Աստանայում:
0Comments