Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել

Մանրամասներ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ վերադառնում է Երևան: Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի ուղիները գտնելու համար: ԵՄ-ի նպատակը մնում է համապարփակ հայ-ադրբեջանական կարգավորումը», - գրել է Կլաարը: