Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են։
Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը լրագրողներին հայտնել է, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երևան.
«Ե՛վ կյանքը, եւ՛ ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»,- ասել է Սարդարյանը՝ նշելով, որ վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։
0Comments