«Օսկար» մրցանակները կհանձնեն Հոլիվուդի հայտնի կանայք

Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ մրցանկաբաշխությունը մշտական վարող չի ունենա

Ամբողջ աշխարհի կիոնոսերները սպասում են տարվա գլխավոր իրադարձությանը՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը։ Սակայն արդեն մի քանի ամիս է՝ Ամերիկյան կինոակադեմիան չի կարողանում վարող գտնել «Օսկար» մրցանակաբաշխության համար։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ մրցանկաբաշխությունը մշտական վարող չի ունենա։

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է արտիստների ցանկը, ովքեր մրցանակներ կհանձնեն։ Նրանց մեծ մասը կանանք են։ Մրցանակները հանձնելու համար բեմ կբարձրանան Ջենիֆեր Լոպեսը, Էմի Պոլերը, Մայա Ռուդոլֆը, Ամանդլա Սթենբերգը, Շարլիզ Թերոնը, Կոնստանս Վուն, Ակվաֆինան, Թինա Ֆեյը, Վուպի Գոլդբերգը եւ Բրի Լարսոնը։ Ցանկում տղամարդ դերասաններն ընդամենը երկուսն են՝ Դենիել Քրեյգ ու Քրիս Էվանս։

Ցանկում նշվում է նաեւ դիրիժոր Գուստովո Դուդամելի անունը՝ Լոս ԱՆջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կինոակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկն ամբողջական չէ, եւ ավելի շատ աստղեր ներկա կլինեն։

Ցանկում նշվում է նաեւ դիրիժոր Գուստովո Դուդամելի անունը՝ Լոս ԱՆջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կինոակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկն ամբողջական չէ, եւ ավելի շատ աստղեր ներկա կլինեն։

Արարողությունն առանց վարողի վերջին անգամ անցկացվել է 1989թ.-ին։ Այն այնքան անհաջող էր, որ ավարտից հետո հոլիուդյան 17 դերասաններ կազմակերպիչներին նամակ էին գրել ու քննադատել մրցանականաբաշխությունը, որը սկսվել էր 11 րոպեանոց երաժշտական համարով։

Քեւին Հարթի անվան հետ կապված սկանդալը միակ խնդիրը չէ։ Անգլիացի Դենիս Ֆերգյուսն Ամերիկյան կինոակադեմիայից պահանջել է հավակնորդների ցանկից հանել ֆիլմը, որը պատմում է իր 2-ամյա որդու ողբերգական մահվան մասին։ Իսկ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսորին մեղադրում են ոտնձգության եւ մանկապղծության մեջ։

 

 

Լուսանկարները՝ Ovideo.ru, Spletnik