Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը

Մանրամասներ
ա

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ներդրվել է խնամքի նպաստի նոր համակարգ: Ըստ նոր համակարգի՝ խնամքի նպաստի իրավունք են ձեռք բերում բոլոր մայրերը: Դրանից բացի, բարձրացվում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ նախկինում խնամքի նպաստի իրավունք ունեին բացառապես խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատող կանայք և գյուղաբնակ մայրերը:

«Նոր փոփոխությունը նշանակում է, որ ներկայում շահառուների շրջանակը բավական ընդլայնվում է: Շահառուներ են դառնում նաև քաղաքաբնակ բոլոր մայրերը, այդ թվում՝ չաշխատող: Խնամքի նպաստ կստանան նաև այն մայրերը, որոնք աշխատում են, սակայն որոշում են չօգտվել խնամքի արձակուրդի իրավունքից և  ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Այստեղ կարելի է մայր բառը մի փոքր վերապահումով օգտագործել: Նախորդ տարիների պրակտիկայում ունեինք դեպքեր, երբ հայրերն էին դիմում խնամքի նպաստ ստանալու համար»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Փոխվում է նաև խնամքի նպաստի չափը հաշվարկելու սկզբունքը: Վերանայվում են մոտեցումները և տարբերակումը կատարվում է հետևյալ կերպ՝ խնամքի արձակուրդում գտնվող, ինչպես նաև խնամքի արձակուրդում չգտնվող մայրեր: