Տեսանյութ Լաչինի միջանցքից․ Ինչ է կատարվում. VIDEO

Մանրամասներ

Ֆեյսբուքի օգտատեր Մարատ Եգանյանը տեսանյութ է տեղադրել Գորիս-Ստեփանակերտ մայրուղում իրավիճակի վերաբերյալ։ Այսօր Բաքվի «բնապահպանները» փակել են ճանապարհը եւ վրան են տեղադրում։

Ավելի վաղ, ռուս «խաղաղապահների» ուղեկցությամբ նրանք փորձել են մտնել Կաշենի հանքավայր, սակայն հանքավայրի աշխատակիցները թույլ չեն տվել։

Դրանից հետո Բաքվի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուսական կողմին, պահանջելով պահել պայմանավորվածությունը։

Ռուս «խաղաղապահները» Բաքվի «բնապահպաններին» հանգիստ թույլ են տալիս խախտել նոյեմբերի 9-ի թուղթը իրենց պատասխանատվության գոտում, իրականում՝ այս ակտերը հեռուն գնացող նպատակներ ունեն Մոսկվա-Բաքու ծրագրերում՝ մայրուղու վերահսկողության հանձնում Բաքվին եւ ազատ մուտք Արցախի ռազմական ու տնտեսական օբյեկտներ, այս փուլում։