ԱԳ նոր փոխնախարար Ավետ Ադոնցի ունեցվածքը

Ավետ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ի պաշտոնում: 

Նշենք, որ մինչ այդ Ավետ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:

Նախորդ տարվա մարտին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ավետ Ադոնցը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցներիեւ  տարվա կտրվածքով ստացած եկամուտների մասին:

Անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ Ավետ Ադոնցի դրամական միջոցը 2017 սկզբում կազմել է 65 000 եվրո, իսկ նշված հարկային տարվա վերջում այն ավելացել է՝ կազմելով 80 000 եվրո: 

Իսկ եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 51 017 եվրո: Ավետ Ադոնցը դիվանագիտական կորպուսում է դեռ 1992 թվականից»: