Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Անգլիայի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց ուելսցիներին եւ նվաճեց 1/8 եզրափակիչ ուղեգիր։
Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, իսկ երկրորդ խաղակեսում անգլիացիները 2 րոպեում 2 գոլ խփեցին։
50-րդ րոպեին տուգանայինը գերազանց իրացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
52-րդ րոպեին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որին գոլային փոխանցում կատարեց «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը։
68-րդ րոպեին Ռեշֆորդն օգտվեց «Մանչեսթեր Սիթիի» 26-ամյա կիսապաշտպան Քելվին Ֆիլիփսի փոխանցումից եւ դուբլ ձեւակերպեց։
Անգլիայի հավաքականը B խմբում 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի A խմբի երկրորդ տեղը գրաված Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի թիմի հետ։
ԱԱ-2022, երրորդ տուր, B խումբ
Ուելս - Անգլիա՝ 0:3 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 50, 68, Ֆիլ Ֆոդեն, 52
Իրան - ԱՄՆ՝ 0:1 (ընթացիկ)
Կրիստիան Պուլիշիչ, 38
Մրցաշարային դրություն․ Անգլիա` 7 միավոր, ԱՄՆ` 5, Իրան` 3, Ուելս` 1։
0Comments