Լևանդովսկին կարմիր քարտով հեռացվեց, «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ 10 հոգով

Մանրամասներ

1

Լա Լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Օսասունային» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:

Հաշիվը բացվել է 6-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի է ընկել Գարսիան: 31-րդ րոպեից հյուրերը մնացել են 10 հոգով, 2-րդ դեղին քարտով խաղադաշից հեռացվել է Ռոբերտ Լևանդովսկին:

Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ նաև Ժերար Պիկեն, որը հայտավորված էր խաղին, բայց դաշտ դուրս չեկավ: Հիշեցնենք, որ Պիկեն ավարտել էր կարիերան նախորդ խաղից հետո:

2-րդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Պեդրին հավասարեցրել է հաշիվը: «Բարսելոնային» հաղթանակ պարգևել է Ռաֆինյայի՝ 85-րդ րոպեին խփած գոլը:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Օսասունան» 23 միավորով՝ 6-րդն է: