ՀՀ սահմանադրությունը խոչընդոտ է խաղաղության պայմանագրի գործընթացում․ Բայրամով
Ապրիլի 27, 2025

ՀՀ սահմանադրությունը խոչընդոտ է խաղաղության պայմանագրի գործընթացում․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Ջեյհուն Բայրամովին։

Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, գործընթացի ներկայիս վիճակը։

Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները այս գործընթացի հիմնական խոչընդոտն են։

Բայրամովի և Խովաևի հանդիպումը կայացել է Բաքվում։ 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 19:49

Լրահոս