Ներկայացվել է Ռուսաստանում երբևէ մշակված ամենամեծ ադամանդը (լուսանկարներ)
Հունիսի 09, 2025

Ներկայացվել է Ռուսաստանում երբևէ մշակված ամենամեծ ադամանդը (լուսանկարներ)

«ԱԼՌՕՍԱ» ընկերությունը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է եզակի դեղին ադամանդ։ «Նոր արև» կոչվող թանկարժեք քարը Ռուսաստանում երբևէ մշակված ամենամեծ ադամանդն է, որը կշռում է ավելի քան 100 կարատ. այս մասին, myweekend.ru-ի փոխանցմամբ, պատմել է Alrosa Diamond Exclusive ծրագրի ղեկավար Ելենա Սուխովեևան։

Նա ընդգծել է, որ գունավոր ադամանդը չափազանց հազվագյուտ երևույթ է։ Իսկ «Նոր արև»-ն ունի Vivid Yellow գույն, այսինքն՝ ամենաինտենսիվ դեղին գույնի ադամանդ է։

Միևնույն ժամանակ, եթե այն ուշադիր զննեք բոլոր կողմերից, կտեսնեք, որ այն հավասարաչափ գունավորված է, գործնականում բացարձակապես բաց բծեր չունի։ Չափի և գույնի նման հագեցվածության համադրությունը «Նոր արև»-ը դարձնում է անգերազանցելի։ Քարը մշակել է 15 մասնագետից բացկացած թիմը՝ երկուսուկես տարի։

Ինչպես նշում է ընկերությունը, դրա վաճառքի վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել։

«Քանի որ սա բացարձակապես եզակի թանկարժեք քար է, միայն աճուրդը կարող է որոշել դրա իրական արժեքը։ Վերջին 15 տարիների ընթացքում, մեր իմանալով, այս մակարդակի ադամանդները երեք անգամ են հայտնվել Christie's և Sotheby's աճուրդներում, և դրանց գները տատանվել են 12-18 միլիոն դոլարի սահմաններում», - ասել է Սուխովեևան։

Rate this item
(0 votes)

Լրահոս