Ադրբեջանից հասկացնում են՝ նախապայմանների չկատարման դեպքում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա. Տիգրան Աբրահամյան
Ապրիլի 27, 2025

Ադրբեջանից հասկացնում են՝ նախապայմանների չկատարման դեպքում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել:

Մասնավորապես նախագահի պաշտոնական ներկայացուցչի շուրթերով կոչ է արվել` արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, որովհետև այդ հնարավորությունը հավերժ չէ:

Պարզ ասած, Ադրբեջանից ասում են, որ չեն պատրաստվում սպասել մինչև 2026-27 թվականները, երբ ՀՀ-ում սահմանադրություն կփոխեն, ուղիղ հասկացնելով, որ իրենց նախապայմանների չկատարման պարագայում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա:

Ադրբեջանից հնչող այս ուլտիմատումն անուղղակի հաստատում է այն կանխատեսումները, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները Բաքվի շտապողականության հետ են կապված և Երևանի դեմ որպես ճնշում են գործածվում:

Իսկ ինչո՞վ է զբաղված հայաստանյան իշխանությունն ու դրա պարագլուխը` հերթական տապալումը արդարացնելու և այլոց դրանում մեղադրելու ավանդական խեղկատակությամբ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս