Սրբազանները նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
Հունիսի 30, 2025

Սրբազանները նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում

Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկացել է հավաստի աղբյուրից։ 

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ տեղափոխել են ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, կամ ինչպես ընդունված է ասել՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ մարդկանց պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։ Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, ով օրեր առաջ կալանքի էր տարել նաև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով նույնպես գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկում են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում։ Եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում»,– գրում է կայքը։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 29 Հունիսի 2025 16:34

Լրահոս