ԱԹՍ-ներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ. Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան, կա 12 զոհ
Հունիսի 23, 2025

ԱԹՍ-ներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ. Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան, կա 12 զոհ

Կիրակի գիշերը ՌԴ ԶՈւ-ն համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ: Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Թերթի փոխանցմամբ՝ ՌԴ-ն կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ և թևավոր հրթիռ։ ՀՕՊ-ը խոցել է 45 X-101 և «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Նաև մարտական ​​գործողությունների արդյունքում վնասազերծվել է հակառակորդի 266 Shahed անօդաչու թռչող սարք։ 

Կիրակի գիշերը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված համատեղ հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել։ Ռուսական հարձակման հարվածի տակ է հայտնվել 13 մարզ: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դժգոհ է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ կապված Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետ։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը հիմնականում թիրախավորել են խաղաղ բնակիչների տները, վնասվել է ավելի քան 80 բնակելի շենք։ Արձանագրվել է հրդեհի 27 դեպք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ կապված Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման հետ։

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Պուտինին: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Մենք միշտ ընդհանուր լեզու ենք գտել: Բայց նա հրթիռներ է արձակում քաղաքների վրա և սպանում մարդկանց, և դա ինձ դուր չի գալիս... Եվ այս տղայի հետ ինչ-որ բան պատահեց, և դա ինձ դուր չի գալիս», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի ուշ նա այդ թեմայով գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ կրկնելով Պուտինի հասցեին իր քննադատությունը և ասել, որ նա «բոլորովին խելագարվել է»։ Այս անգամ Թրամփը նաև խոստովանել է, որ Պուտինը ցանկանում է ամբողջ Ուկրաինան, այլ ոչ միայն դրա մի մասը:

«Բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի անկմանը»,- գրել է նա: Թրամփը նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիին՝ ասելով, որ «այն ամենն, ինչ նա ասում է, խնդիրներ է ստեղծում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արեգնազ Մանուկյանն ինձ վիրավորեց․ տհաճ հանդիպում էր․ Էդգար Ղազարյան

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվել. Mehr

Առանց կանոնների․ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

Ինչպես կպատասխանի Իրանը ԱՄՆ-ին. մանրամասներ

Ամերիկյան հրթիռի Ֆորդոյին հարվածելու վայրից առաջին կադրերը

Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը

Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Ուշակով

Թեհրանն այս պահին ռմբակոծվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից․ Տեսանյութ

«Արաղչին Պուտինին կհանձնի Խամենեիի՝ աջակցության խնդրանքով նամակը». #Reuters

Հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ ապակայունացնում է մի շարք տարածաշրջաններ. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. առողջապահության նախարարություն

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի. Կալաս

Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել