ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ Հայաստանում
Հունիսի 23, 2025

ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ Հայաստանում

Այս տարվա ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, Եվրասիական տնտեսական միության մասնակից բոլոր երկրներում գրանցվել է սպառողական գների եւ սակագների աճ։ Այս մասին հայտնել է 24kg-ն։

Ղրղզստանում գների աճը կազմել է 0,4 տոկոս, Հայաստանում՝ 0,5, Բելառուսում՝ 1, Ղազախստանում՝ 1,2, Ռուսաստանում՝ 0,4 տոկոս։

2025թ. ապրիլին 2024թ. դեկտեմբերի համեմատ, տնտեսության սպառողական հատվածում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ղազախստանում՝ 5,1 տոկոս, Հայաստանում՝ 2,5, Բելառուսում՝ 3,8, Ղրղզստանում՝ 2,2, Ռուսաստանում՝ 3,1 տոկոս։

Վերլուծելով ամսական դինամիկան (այս տարվա ապրիլ-մարտ) ըստ ապրանքների եւ ծառայությունների խմբերի, պարենային ապրանքներւ գներն աճել են բոլոր երկրներում, ընդ որում՝ ամենաբարձր աճը գրանցվել է Բելառուսում (1,4 տոկոս) եւ Հայաստանում (1,2 տոկոս)։

Ոչ պարենային ապրանքների գները փոքր-ինչ նվազել են Հայաստանում (-0,2 տոկոս) եւ Ռուսաստանում (-0,1 տոկոս)։

Տարեսկզբից (2025թ. ապրիլին 2024թ. դեկտեմբերի համեմատ) պարենային ապրանքներն աճ են գրանցել բոլոր երկրներում, որոնց առաջատարներն են Ղազախստանը (5,7 տոկոս) եւ Հայաստանը (4,9 տոկոս)։

Ոչ պարենային ապրանքները Հայաստանում (-0,4 տոկոս) եւ Ղրղզստանում (-0,3 տոկոս) նվազել են, իսկ մյուս երկրներում թանկացել են։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արեգնազ Մանուկյանն ինձ վիրավորեց․ տհաճ հանդիպում էր․ Էդգար Ղազարյան

Սիրիայում ԱՄՆ ռազմակայանը հարձակման է ենթարկվել. Mehr

Առանց կանոնների․ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

Ինչպես կպատասխանի Իրանը ԱՄՆ-ին. մանրամասներ

Ամերիկյան հրթիռի Ֆորդոյին հարվածելու վայրից առաջին կադրերը

Իսրայելը Թեհրանի վրա հարվածներ հասցնելու նպատակով օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը

Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Ուշակով

Թեհրանն այս պահին ռմբակոծվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից․ Տեսանյութ

«Արաղչին Պուտինին կհանձնի Խամենեիի՝ աջակցության խնդրանքով նամակը». #Reuters

Հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ Եկեղեցուն. Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ ապակայունացնում է մի շարք տարածաշրջաններ. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. առողջապահության նախարարություն

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի ավիահարվածների

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի. Կալաս

Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել