Աշխատանքային այցով մայիսի 20-21-ը Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Նրան ուղեկցել էր ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Սերգեյ Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: