Ռուսաստանում կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»
Մայիսի 19, 2025

Ռուսաստանում կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»

Սեպտեմբերից Ռուսաստանում կսկսեն արգելափակել «երեխա ունենալուց գիտակցաբար հրաժարվելու գաղափարախոսությամբ» բովանդակությունը։ Ինչպես գրում է «Парламентская газета»-ն, ի թիվս այլոց, «դանակի տակ» կարող են հայտնվել «Հարրի Փոթերի» մասին ֆիլմերը, «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» սերիալները։ Այսպիսով, համաձայն չափանիշների, որոնք հաստատել է «Ռոսկոմնադզորը», «չայլդֆրի գաղափարախոսության» քարոզչություն կհամարվեն այն տեղեկությունները, որոնք «դրդում են» երեխա ունենալուց հրաժարվելուն, «արդարացնում են» նման որոշումը կամ «տեղեկացնում են» դրա առավելությունների մասին, ինչպես նաև պատկերացում են ձևավորում երկու ընտրությունների (երեխաներ ունենալ, թե ոչ) «սոցիալական համարժեքության» մասին։ Բացի այդ, կարգավորող մարմինը կպահանջի հեռացնել այն ստեղծագործությունները, որոնք «ցուցադրում են հղիության, մայրության, հայրության բացասական կերպար կամ դրական վերաբերմունք են ստեղծում անզավակության նկատմամբ»։

Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի հիման վրա նկարահանված «Գահերի խաղը» սերիալը կարող է անհետանալ առցանց կինոթատրոններից, քանի որ հերոսուհիներից մեկը՝ Բրիեննա Թարթը, երազում էր ասպետ դառնալ և տղամարդկանց հավասար լինել, ինչի համար հրաժարվել էր երեխաներից, հայտնում է թերթը։ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում Սամանտա Ջոնսը «ցուցադրում է չայլդֆրիի ակնհայտ հակումներ», քանի որ նա ինքն իրեն հաղթահարում էր, երբ մի անգամ ստիպված էր եղել երեխայի հետ նստել։ Իսկ «Հարրի Փոթերում» կասկած է հարուցում անզավակ պրոֆեսոր Միներվա ՄաքԳոնագալը. ճիշտ է, անհայտ է՝ դա նրա գիտակցված ընտրությո՞ւնն էր։ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Յուշչենկոն նշել է, որ ստեղծագործությունները գնահատելը և «դրանք օրենքին համապատասխան մեկնաբանելը» կհանձնարարվի ինչ-որ «մասնագետների»։ «Ցանկացած բովանդակություն, որը պարունակում է Ռուսաստանում տարածման համար արգելված տեղեկատվություն, կհեռացվի կամ կարգելափակվի՝ անկախ դրա հայտնվելու ժամանակից»,- ընդգծել է նա։

«Ռոսկոմնադզորի» հրամանն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին։ Այդ ժամանակ էլ Մշակույթի նախարարությունը կդադարի վարձույթի վկայականներ տրամադրել երեխաների ծնունդից հրաժարվելու քարոզչությամբ ֆիլմերին։ Տեղեկատվական դաշտը կմաքրեն՝ հաշվի առնելով նախագահի թիվ 809 հրամանագիրը, որն ամրագրել է «ավանդական հոգևոր-բարոյական արժեքների» ցանկը, հայտնել է Պետդումայի ընտանիքի հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Տատյանա Բուցկայան։ «Այն, ինչ մեզ պետք չէ, աստիճանաբար կհեռանա»,- խոստացել է նա։

«Չայլդֆրիի քարոզչությունն» արգելվել է 2024 թվականի նոյեմբերին։ Այս սահմանման տակ են ընկնում «գաղափարական, քաղաքական պատճառներով երեխաներ չունենալու համոզմունքներն ու դրդումները՝ ուղղված հասարակական կարծիքի փոփոխմանը»։ Համաձայն օրենքի՝ քաղաքացիների համար նման գործողությունները կարող են հանգեցնել մինչև 400 հազար ռուբլու տուգանքի, պաշտոնատար անձանց համար՝ մինչև 800 հազար ռուբլու, իսկ կազմակերպությունների համար՝ մինչև 5 միլիոն ռուբլու։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի հետ հանդիպում դեռևս չի պատրաստվում. Կրեմլ

Եվրոն թանկացել է, դոլարն՝ էժանացել

Երևանի կենտրոնում այս պահին 4 ավտոմեքենա է այրվում

Գմփոց եկավ, դուրս եկանք՝ ծուխ էր ու գմգմփոց, մեքենաներ են վառվել. ականատես

Ռուսաստանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի հետ սահմանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին

Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում

Լավրովն աշխատանքային այցով կլինի Երևանում. կհանդիպի Փաշինյանի, Խաչատուրյանի և Միրզոյանի հետ

«Երևանի ավտոբուսի» աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով

Ուզում են «տինտիրիտներ անել», հո մանկապարտեզ չի՞. Էդմոն Մարուքյան

Ռուսաստանում կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»

Պատմության փշրանքները չփոշիացնել կարճաժամկետ, անփառունակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Բաբայանը Զուրաբյանին

Կարող է՝ կա մարդ, որի համար 48 ժամ վարչապետի թեկնածու լինելը երազանք է Քոչարյանը՝ իմպիչմենտի մասին

Ռոբերտ Քոչարյանի որդու վարքը քաղաքական հետևանքներ կունենա. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը հերքել է երկրի տարածքից 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին լուրերը