Արմավիրում հողի շերտի տակից ծիսապաշտամունքային բացառիկ համալիր է հայտնաբերվել
Մայիսի 19, 2025

Արմավիրում հողի շերտի տակից ծիսապաշտամունքային բացառիկ համալիր է հայտնաբերվել

Արմավիրի մարզում ծիսապաշտամունքային համալիր է պեղվել՝ մոնումենտալ աշտարակով, որից մի փոքր այն կողմ էլ հայտնաբերվել է ենթադրաբար սյունազարդ դահլիճ։ Վայրը պատահաբար է հայտնաբերվել, երբ հնագետ Լևոն Մկրտչյանն ու գործընկերներն Արմավիրի մարզում հնագիտական ուսումնասիրություններ են արել։

«Հասկացանք, որ Խանջյան գյուղի բլրի գագաթին ինչ-որ բան կա, թեպետ ամբողջովին ծածկված էր հողով, բայց պատի հետքեր էին տեսանելի»,– Sputnik Արմենիային ասաց արշավախմբի համաղեկավար Լևոն Մկրտչյանը (գերմանական կողմի համաղեկավարը Սիմոնե Առնոլդն է)։ 

Соруководитель экспедиции Левон Мкртчян на месте раскопок ритуально-погребального комплекса и Колонного зала в Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2025
Լևոն Մկրտչյան
«Ուղղանկյունաձև աշտարակը 8x7 մետր չափերով է, հոծ է, այսինքն՝ ներսույթ չունի։ Աշտարակը պահպանվել է 2 մետր բարձրությամբ, իսկ եթե շուրջը թափված քարերն էլ մտովի վերակազմենք, կստացվի մոտ 4-5 մետրանոց հսկայական շինություն»,- նշեց Մկրտչյանը։
Раскопки ритуально-погребального комплекса и Колонного зала в Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2025
Պեղումներ Արմավիրի մարզում
Հնագույն աշտարակների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականի գնահատմամբ՝ այս աշտարակը բացառիկ է։

Այս պահին հայտնի տվյալներով՝ հայտնաբերված հնագիտական շերտերը վերաբերում են մ․թ․ա․ 6-3-րդ դարերին (հնարավոր է՝ մինչև 2-րդ դար)։

Ի՞նչ է իրենից ներկայացրել այս համալիրը․ դեռ ամբողջությամբ պարզ չէ, հստակ է մի բան՝ համալիրի, այսպես ասած, գլխավոր գաղափարական հատվածն աշտարակն է, որի շուրջն էլ տարածվել են այլ շինություններ, այդ թվում՝ սալահատակով, սյունազարդ դահլիճը։ Չի բացառվում, որ աշտարակի շուրջը նաև բնակավայր է ձևավորվել։ Իրականում անզեն աչքով էլ բնակավայրի հետքերը տեսանելի են, սակայն խորհրդային ժամանակներում մելիորացիոն աշխատանքներ են կատարվել, հետևաբար շատ բան արդեն խաթարվել է։ Ոչ հեռու նաև դամբարաններ են հայտնաբերվել, որոնք մանրակրկիտ ուսումնասիրված չեն։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի արշավախմբի պեղումներին զուգահեռ ճարտարապետ Լիլիթ Տեր Մինասյանն արդեն չափագրումներ է իրականացնում, որոնք առավել կօգնեն պատկերացում կազմել հնավայրի մասին։

Մկրտչյանի խոսքով՝ հնավայրը բավականին հարուստ ու բացառիկ հնագիտական նյութ է տվել․ գտնվել են քարե գործիքներ, մեծ քանակությամբ խեցեղեն և այլն։ Հնագետների համար հետաքրքիր էր մոխրաշերտով և այրված փայտի, ածխացած մնացորդներով ծածկված հաստ պատերով կարասների հայտնաբերումը, ինչը կա՛մ որոշակի ծեսի, կա՛մ էլ դժբախտ իրադարձությունների մասին է խոսում, օրինակ՝ հարձակում, հրդեհ և այլն, որովհետև նաև այրված ոսկորներ են գտնվել։

Раскопки ритуально-погребального комплекса и Колонного зала в Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2025
Պեղումներ Արմավիրի մարզում

«Մենք Գերմանիայում ռադիոածխածնային հետազոտության ուղարկեցինք մոխրացած ածուխի նմուշները և ստացանք տվյալներ, որ այդ շերտն ավարտվել է մ․թ․ա․ 3-2-րդ դարերում։ Այս պահին կարող ենք ասել, որ մոտավորապես 3-4 դար կյանք է ունեցել հնավայրը, և անմիջապես այդ հրդեհված շերտից հետո դադարել է հիմնական կյանքն այստեղ»,- նշեց Մկրտչյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Rate this item
(0 votes)

Լրահոս