Մերձավոր Արևելքի վերաբերյալ մեր ընկալումները Թուրքիայի հետ երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ. Միրզոյան
Հունիսի 29, 2025

Մերձավոր Արևելքի վերաբերյալ մեր ընկալումները Թուրքիայի հետ երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ. Միրզոյան

Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների՝ Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, որ երկու հասարակություններում կան պատկերացումներ, որոնք անպայմանորեն չեն արտացոլում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև առկա իրական հարաբերություններն ու ընկալումները։ Ուստի կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է։ Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին՝ Միրզոյանն ասաց. «Սա, իհարկե, մեր առաջին հանդիպումը չէր։ Մենք շատ բովանդակային քննարկում ենք ունեցել երկկողմ օրակարգի շուրջ՝ կատարված քայլերի, ինչպես նաև ապագա ծրագրերի և տարածաշրջանային ընդհանուր խնդիրների վերաբերյալ»։

Անդրադառնալով հանդիպման արդյուքններին՝ նա նշեց. «Տեսեք. եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին, սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:

Այսինքն՝ գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։

Բայց, միաժամանակ, երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ավելին՝ այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, ես, նախարար Ֆիդանը և մեր պատվիրակությունները քննարկել ենք հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն՝ ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը՝ իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին՝ անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես, Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն՝ կան բազմաթիվ հնարավորություններ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի

Թեհրանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի վրա Իսրայելի հարձակումներին

Իրանը կփորձի ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի

Թրամփը ցանկանում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. Ամերիկացի սենատոր

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ․ Մայր Աթոռ

Ադրբեջանում Պուտինին անվանել են «շովինիստ». Բաքվում հակառուսական հիստերիա է

«ՀՀ-ում որևէ կառույցի ներկայացուցիչներ միասնական չեն, անգամ եկեղեցին»․ Մանուշ Եսայան

Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ ղեկավարի հետ

Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են մեկնել Մոսկվա

«Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ»․ Աննա Հակոբյան

Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան

Անթալիայի պատմական թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել