Վաշինգթոնն ու Թեհրանն ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ կվարեն․ Արաղչի
Ապրիլի 27, 2025

Վաշինգթոնն ու Թեհրանն ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ կվարեն․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կներկայանան որպես հիմնական բանակցողներ շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին Օմանում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնում է իրանական NourNews գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել էր, որ Վաշինգթոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։

«Սա ոչ միայն հնարավորություն է, այլև՝ փորձություն, գնդակն ամերիկյան դաշտում է»,- հավելել էր Արաղչին:

Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։ Թեհրանը հրաժարվել էր Վաշինգթոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր էր համարել շարունակել խորհրդակցությունները միջնորդների միջոցով։

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ, դրանք կշարունակվեն շաբաթ օրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան

Ռուսաստանի դեսպանության շենքում հրդեհ է բռնկվել

Վրաստանում մարդասպանի ազգականները ծնկի են իջել զոհի ընտանիքի առաջ

Իրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1,139-ի. ըստ աղբյուրի՝ պայթшծ բեռնարկղերում հրթիռшյին պինդ վառելիք արտադրելու համար նյութեր են եղել

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

15-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը

Եմենի հութիները հրթիռային հարված են հասրնել Իսրայելի Նևաթիմ ավիաբազային

Ապրիլի 27-ից կաթնամթերքի վաճառքի նոր կարգ կգործի

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է 800 մարդ

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է

Վանկուվերում բացօթյա փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ

Միֆեր պարբերական հիվանդության մասին. ինչու խորհրդավոր տենդը «հայկական» կոչեցին

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից