Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ․ Գալուզինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին
Ապրիլի 27, 2025

Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ․ Գալուզինը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու.Գալուզինը մեկնաբանությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի դիտարկման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությամբ։

«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միավորումներում, ինչպես ԵԱՏՄ-ն և Եվրամիությունն է։ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ տիրում է գավազանի կարգապահությունը, որը ենթարկվում է բրյուսելյան բյուրոկրատների կողմից թելադրված իրականությունից կտրված հակառուսական նարատիվներին: Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի այն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Զելենսկին և Թրամփը կհանդիպեն Հռոմում Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո. Sky News