Պենտագոնի ղեկավարն աշխատուժի կրճատման վերաբերյալ հուշագիր է ստորագրել
Ապրիլի 28, 2025

Պենտագոնի ղեկավարն աշխատուժի կրճատման վերաբերյալ հուշագիր է ստորագրել

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ուրբաթ օրը հուշագիր է ստորագրել՝ ուղղված պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատուժի կրճատմանը, հայտնում է CNN-ը։

Հուշագրում ասվում է, որ քաղաքացիական պաշտոնների կրճատումը կավելացնի ռեսուրսներն այն տարածքներում, որտեղ «մեզ ամենաշատն անհրաժեշտ են դրանք»:

Այս քայլը վերակենդանացրեց աշխատանքից ազատման հետաձգված ծրագիրը և առաջարկեց կամավոր վաղաժամկետ թոշակի անցնել բոլոր իրավասու աշխատակիցներին, ասել է Պենտագոնը:

Ավելի վաղ՝ հունվարին, ծրագիրն աշխատակիցներին առաջարկել էր գումարներ և վաղաժամկետ ազատումներ: Հուշագրում չի նշվում քաղաքացիական պաշտոնների թիվը, որոնք կկրճատվեն, սակայն գերատեսչությունը փետրվարին հայտարարեց, որ պլանավորում է, ի վերջո, աշխատանքից ազատել բանակի մոտ 950,000 քաղաքացիական ծառայողների 5%-ից 8%-ին:

«Բացառությունները պետք է հազվադեպ լինեն», - ասվում է Հեգսեթի հուշագրում: «Իմ մտադրությունն է առավելագույնի հասցնել մասնակցությունը, որպեսզի մենք կարողանանք նվազագույնի հասցնել հարկադիր գործողությունների քանակը, որոնք կարող են պահանջվել ռազմավարական նպատակներին հասնելու համար»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի