ԱՄՆ-ն Գազայում հրադադարի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին
Հուլիսի 06, 2025

ԱՄՆ-ն Գազայում հրադադարի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին

ԱՄՆ-ն Կատարի միջնորդների միջոցով նոր առաջարկ է փոխանցել ՀԱՄԱՍ-ին՝ փորձելով ազատել ամերիկացի պատանդ Էդան Ալեքսանդերին և վերսկսել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների:

Ինչպես հայտարարել են աղբյուրները, առաջարկով նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես գա հայտարարությամբ՝ կոչ անելով հանգստություն պահպանել Գազայում և վերսկսել բանակցությունները մշտական ​​հրադադարի շուրջ՝ Ալեքսանդերին ազատ արձակելու դիմաց:Հայտնի չէ՝ արդյոք ՀԱՄԱՍ-ը կընդունի այս առաջարկը։«Դեռ համաձայնություն չկա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ նոր առաջարկն «ավելի շուտ գաղափար է, որը լիովին հստակ կամ մշակված չէ»:

Մինչդեռ արաբ դիվանագետը, խոսելով The Times of Israel հրատարակության հետ, կասկած է հայտնել, թե ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Ալեքսանդերին ազատ արձակել միայն Թրամփի հայտարարության դիմաց։ Նրա կարծիքով՝ պաղեստինյան շարժումը կպահանջի ավելի էական ինչ-որ բան։

Արաբ դիվանագետի խոսքով՝ Կատարի և Եգիպտոսի միջնորդները Դոհայում ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ հանդիպել են մարտի 27-ի երեկոյան՝ քննարկելու ԱՄՆ-ի վերջին առաջարկը:

Թե Իսրայելն ինչպես կարձագանքի դրան, նույնպես պարզ չէ:Մարտի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացրել իր անվտանգության ծառայությունների պետերի և գլխավոր խորհրդականների հետ՝ քննարկելու այդ հարցը։

Axios-ը հաղորդում է, որ Եգիպտոսը մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել Կահիրեում՝ մեկ այլ առաջարկ քննարկելու համար՝ փորձելով շարունակել բանակցությունները:

Նշվում է, որ Գազայի սահմաններից դուրս գործող ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պատրաստ են եղել համաձայնել Եգիպտոսի առաջարկին, սակայն Գազայում շարժման ռազմական առաջնորդ Մոհամմեդ Սինվարը մերժել է այն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն

Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ