Ռուսաստանը լայնամասշտաբ հարձակում է պլանավորում Սումիի և Խարկովի շրջանների ուղղությամբ․ Զելենսկի
Հուլիսի 06, 2025

Ռուսաստանը լայնամասշտաբ հարձակում է պլանավորում Սումիի և Խարկովի շրջանների ուղղությամբ․ Զելենսկի

Ուկրաինան կանխատեսում է, որ ռուսական բանակը շուտով լայնամասշտաբ հարձակման փորձ կձեռնարկի Սումիի և Խարկովի շրջանների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել Է նախագահ Վլադիմիր Զելենսկին Le Figaro-ին տված հարցազրույցում:

«Մենք տեսնում ենք այդ գործընթացի նախապատրաստությունը։ Մեր դաշնակիցների հետ կիսվել ենք հետախուզական տվյալներով», - ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ հարձակումը սկսվելու է արդեն այս գարնանը, բայց առայժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձում է ժամանակ շահել»՝ պատշաճ պատրաստվելու համար։

Նա հավելել է, որ ռուսական հրամանատարությունը ցանկանում էր այդ պլանը կյանքի կոչել դեռ ութ ամիս առաջ, սակայն Ուկրաինայի Զինված ուժերը դա թույլ չեն տվել՝ առաջ անցնելով Կուրսկի շրջանում:

Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է «ամեն գնով» հասնել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների լիակատար վերահսկողությանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ գոյություն ունեցող խմբավորումն ի վիճակի չէ մարտեր վարել Խերսոնի և Զապորոժյեի համար, ուստի այն կարող է փորձել գրավել այլ տարածքներ, օրինակ՝ Դնեպրոպետրովսկի կամ Սումիի շրջանների մի մասը։

«Մենք հույս ունենք գտնել մի տարբերակ, որի դեպքում ստիպված չենք լինի ստիպել Դնեպրին և գրոհել Խերսոնը։ Մեծ հույս ունեմ, որ դրան չի հասնի։ Դա մեզ համար կնշանակի հազարավոր կորուստներ», - ընդգծել Է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ «այժմ ռուսական խմբավորումը չի կարող հավակնել ավելի մեծ բանի, քան Սլավա-Դնեպրոպետրովսկի ագլոմերացիայի գրավումը»։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն

Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ