Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. Hetq.am
Հուլիսի 07, 2025

Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. Hetq.am

Երևանում և մարզերում գործող «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նոր սեփականատեր ունի։ «Հետք»-ը պարզել է, որ սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Միայն «Ծիրան» ապրանքանիշի ներքո գործում է ընդհանուր 22 սուպերմարկետ: Գործարքը տեղի է ունեցել 2025 թ.-ի փետրվարին։ 

Սուպերմարկետները շահագործում է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնեմասը, մինչև գործարքը, պատկանել է ցանցի հիմնադրին՝ Արամ Հարությունյանին, իսկ փետրվարի 24-ից բաժնետոմսերը պատկանում են Կոտայքի մարզի Արգել գյուղում հաշվառված Արմեն Մարգարյանին։ Իրավաբանական անձանց ռեգիստրում ՍՊԸ-ի տվյալներում թեև նշված չէ Նարեկ Նալբանդյանի անունը, սակայն «Հետք»-ը տեղեկացավ, որ ընկերության իրական սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է։ Գործարքի վերաբերյալ այլ տեղեկություններ փորձեցինք ճշտել Նարեկ Նալբանդյանից։

-Պարո'ն Նալբանդյան, մենք տեղեկացել են, որ Դուք ձեռք եք բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը։ Բայց իրավաբանական անձանց ռեգիստրում այս ընկերության բաժնետերը դուք չեք անձամբ, Արմեն Մարգարյանն է։

–էլի մենք ենք, տարբերություն չկա, մեր գրուպի հիմնադիրներից է, իմ քրոջ որդին է։

Թաքցնելու խնդիր չկա։ Հիմա գործարքի էությունն ասեմ, որ ձեր մոտ ճիշտ կարծիք կազմվի։ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նախ արդեն սնանկացած հիմնարկ էր, արդեն սնանկության էր գնում, որովհետեւ լիքը կազմակերպություններ դիմում էին արդեն իրանց պրոբլեմատիկ պարտքերի հետ կապված։ Գրեթե հիսուն տոկոսով էդ պարտավորություններն արդեն մարել ենք ու առողջացնում ենք։ Յոթ հարյուր հիսուն աշխատող պետք է ազատվեր աշխատանքից, անգործ մնար ու սնանկանար։ Հա'մ պետությունն էր տուժելու, հա'մ՝ մարդիկ, իրավաբանական այլ կազմակերպություններ էին իրանց գումարները կորցնելու սնանկացման հետևանքով։ էդ ամեն ինչը առողջացվում է էս պահին արդեն ամբողջությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵԱՏՄ-ում տավարի և հավի միսն ամենաթանկը Հայաստանում է

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն