ՄԱԿ-ը վերանայում է ծրագրերը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը կրճատելու պատճառով
Ապրիլի 28, 2025

ՄԱԿ-ը վերանայում է ծրագրերը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը կրճատելու պատճառով

ՄԱԿ-ը ստիպված է վերանայել հումանիտար ծրագրերի ցանկը` «դժվարին որոշումներ» ընդունելով «կյանքեր փրկող նախաձեռնություններ» ընդհատելու մասին՝ ԱՄՆ-ի կողմից միջազգային հումանիտար նախագծերի ֆինանսավորումը կրճատելու պատճառով: Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը:

«Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր հումանիտար ծրագրերը»,- ասել է նա։ Որպես օրինակ Ֆլեթչերը բերել է ՄԱԿ-ի հումանիտար նախաձեռնությունը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, որի համար Վաշինգտոնը հատկացնում էր ֆինանսավորման երկու երրորդը:

Ներքին փաստաթղթի համաձայն, որը հայտնվել է FT-ի տրամադրության տակ, ՄԱԿ-ն այս տարի կծախսի ավելի վաղ պլանավորածի 90%-ից պակաս մասը՝ ԱՄՆ-ի կողմից հետագա ֆինանսավորման հարցի որոշակիության բացակայության պատճառով:

FT-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի բյուջեի 20%-ից ավելին գոյանում է Վաշինգտոնի վճարումներից։

Ֆլեթչերը նաև նշել է, որ առանձին եվրոպական երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Շվեդիան, սկսել են հումանիտար ծրագրերի համար նախատեսված միջոցները հատկացնել ռազմական արդյունաբերությանը։

ՄԱԿ-ում  արդեն «ազդակներ են ստանում» այն մասին, որ Ֆրանսիան և Գերմանիան նույն պատճառով պլանավորում են կրճատել իրենց վճարումները կազմակերպության բյուջե: Այս ամենն, ըստ թերթի զրուցակցի, «պակաս ցավոտ» չի անդրադառնում ՄԱԿ-ի գործունեության վրա, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։

Փետրվարին ԱՄՆ հանրապետական ​​սենատոր Մայք Լին Սենատում նախաձեռնություն է ներկայացրել ՄԱԿ-ի կազմից և դրա հետ կապված կազմակերպություններից ԱՄՆ-ի լիովին դուրս գալու մասին, ինչը նաև նախատեսելու է Վաշինգտոնի կողմից դրանց ֆինանսավորման դադարեցում: Նորմատիվ ակտի նախագիծը նաև նախատեսում է, որ ԱՄՆ-ն այլևս չմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին: 

Հունվարի 20-ին Թրամփը որոշում ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ, ՄԱԿ-ի կառույց) ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի հետ գործարքը կկայանա. Թրամփ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն առաջիկայում շատ է մանիպուլացվելու. Գալյան

Անկարան հերքել է Պակիստանին զենք ուղարկելու մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունները

Իրարանցում Եվրոպայի մի շարք երկրներում․ էլեկտրաէներգիա չկա, կապը խափանվել է

Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ

Պատմական ռուսական հողերի միավորման նոր գործընթաց է ընթանում․ Մեդվեդչուկ

Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան

«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել

Նեթանյահուն և Էրդողանը կայցելեն Ադրբեջան

Պուտինը հրադադար է հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի օրերին

Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինվորներ կտեղակայի Ֆինլանդիայի և Բալթյան երկրների հետ սահմանին

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է. նրան հասցրել են հիվանդանոց

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու առաջարկով պատգամավորներին նամակներ են հանձնվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին