Պարզվել է Փարաքարում տեղի ունեցած ծեծկռտnւքի մեջ կասկածվող պաշտոնյաների ինքնությունը
Մայիսի 19, 2025

Պարզվել է Փարաքարում տեղի ունեցած ծեծկռտnւքի մեջ կասկածվող պաշտոնյաների ինքնությունը

By Փետրվարի 28, 2025 68

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնից։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված փաստաթղթերը կազմվել են փետրվարի 24-ին Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցած ֆիզիկական ներգործության փաստով։

ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 24-ին Փարաքարի համայնքապետարանի շենքում, ապա՝ դրսում, վիճաբանություն է տեղի ունեցել համայնքապետարանի աշխատակիցների և քաղաքացու միջև։

Տեղում պարզվել է, որ միջադեպին մասնակցություն են ունեցել Փարաքար գյուղի բնակիչ 34-ամյա Էրիկ Ասատրյանը, Թաիրով գյուղի բնակիչ 36-ամյա Հրաչյա Շառոյանը և Փարաքար գյուղի բնակիչ 35-ամյա Արամ Սուքիասյանը։

Վերջիններս կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Փարաքար գյուղի բնակիչ 39-ամյա Էդգար Հովակիմյանի հետ, որի ընթացքում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել վերջինիս։

Կասկածյալներից Է. Ասատրյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, Ա. Սուքիասյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տեղակալ-ինժեներ, իսկ Հ. Շառոյանը Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կկայանա Միրզոյան-Լավրով հանդիպում

ԱՄՆ փոխնախագահը չեղարկել է այցն Իսրայել՝ Գազայում ռազմական ինտենսիվ գործողությունների պատճառով

Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է

«Հնդկաստանը շուտով կարող է փոխարինել ՌԴ-ին՝ որպես Հայաստան զենքի ամենամեծ մատակարար». #DNAIndia

Անընդունելի է 21-րդ դարում նման բան տեսնել. Կիպրոսի ԱԺ խոսնակը` հայ գերիների մասին

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը սկանդալից հետո ազատվել է աշխատանքից

Միգրանտների դիակներ են գտել Բելառուսի և Լատվիայի սահմանին

Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ

ԵՄ-ն Ուկրաինայի համար 150 միլիարդ եվրոյի հիմնադրամ է ստեղծում

«Ուկրաինայի խաղաղության գործընթացը փակուղի է մտել». Վենս

Թրամփի հետ հանդիպում դեռևս չի պատրաստվում. Կրեմլ

Եվրոն թանկացել է, դոլարն՝ էժանացել

Երևանի կենտրոնում այս պահին 4 ավտոմեքենա է այրվում

Գմփոց եկավ, դուրս եկանք՝ ծուխ էր ու գմգմփոց, մեքենաներ են վառվել. ականատես

Ռուսաստանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի հետ սահմանին