Մակրոնը երկուշաբթի Ուկրաինայի իրավիճակի շուրջ եվրոպական առաջնորդների հանդիպում կանցկացնի
Հուլիսի 01, 2025

Մակրոնը երկուշաբթի Ուկրաինայի իրավիճակի շուրջ եվրոպական առաջնորդների հանդիպում կանցկացնի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հանդիպում կանցկացնի՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, կիրակի օրը France Inter ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Հինգ եվրոպացի դիվանագետներ հայտնել են, որ հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Իտալիան, Իսպանիան և Դանիան՝ ներկայացնելով բալթյան և սկանդինավյան երկրները, հայտնում է Reuters-ը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ցնցեց Եվրոպան՝ հայտարարելով, որ այն տեղ չի ունենա ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման բանակցությունների սեղանի շուրջ։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը Փարիզում արտահերթ գագաթնաժողով է հրավիրելու եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները Ուկրաինայի հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»

Վորոնեժում ձերբակալել են ադրբեջանցի գործարարին

«DOGE-ը հրեշ է, որը կարող է ուտել Իլոնին». Թրամփ

Փաշինյանի հավանության վարկանիշը 2018–ին ավելի քան 80 տոկոս էր, 7 տարի անց՝ 11-17 տոկոս. Զեկույց

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցները կալանավորվել են 4 ամսով

Իրանին ճշգրիտ hարվածն անհավանական հաջողություն էր, որը երկար տարիներ չի եղել. Թրամփ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները